Toyota-ն անվտանգության բարձիկների անսարքության պատճառով ետ է կանչում 482 հազար ավտոմեքենա
Ճապոնական Toyota Motor ընկերությունը ետ է կանչում է մոտ 482 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների անսարքության պատճառով։ Այդ մասին հայտարարել է հենց ավտոարտադրողը։
Ետ կանչման ծրագիրը նախատեսվում է Prius 2010-2012թթ, Prius Plug-In 2010 և 2012թթ, ինչպես նաև Lexus CT 200h 2011 և 2012թթ թողարկման ավտոմեքենաների վրա։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ այդ մոդելներում տեղադրված անվտանգության բարձիկները կարող են ճաքեր ունենալ։ Ժամանակի ընթացքում այդ թերությունը խորանալու է:
Ետ կանչման այս դեպքը կապ չունի ճապոնական Takata ավտոընկերության ավտոմեքենաների անվտանգության բարձիկների հետ ունեցած խնդիրների հետ։ 2014թ-ին ԱՄՆ-ի իշխանությունները պարզել էին, որ վթարի ժամանակ այդ ընկերության անվտանգության բարձիկները կարող են չբացվել, այլ պայթել կամ էլ մետական բեկորներ շպրտել սրահում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Նման դեպքերի պատճառով մահացել է ավելի քան 10 մարդ։ Այդ խնդրի պատճառով ամբողջ աշխարից ետ է կանչվել շուրջ 100 մլն ավտոմեքենա։










