Գերմանացիները ստեղծել են փայտից պատրաստված՝ աշխարհում առաջին մարզակոշիկները (լուսանկարներ)

12:43 • 29.06.16

Մարզակոշիկների արտադրությամբ զբաղվող nat-2 գերմանական ընկերությունը ստեղծել է վերամշակված փայտից պատրաստված՝ աշխարհում առաջին մարզակոշիկները։ Դրանք 90 տոկոսով բաղկացած են փայտից։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, ընկերության տարածած հայտարարության համաձայն, օրգանիկ կոշիկները փափուկ են, ճկուն և շատ որակյալ, միևնույն ժամանակ, դրանցից փայտի հոտ է գալիս:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ մարզակոշիկների ստեղծման համար գերմանացի մասնագետներն օգտագործել են ծառի մի քանի տեսակներ` այդ թվում նաև ընկուզենի, հաճարենի, թխկի, բալենի և սոսի: Նշվում է, որ փայտյա հումքը նորարարական տեխնոլոգիաների միջոցով վերամշակվել է Իտալիայում:

 

Նոր մարզակոշիկները շուտով վաճառքի կհանվեն Գերմանիայում, իսկ հաջողության դեպքում դրանք հասանելի կլինեն նաև այլ երկրների համար:

 

 

 

 

 

 

Գերմանացիները ստեղծել են փայտից պատրաստված՝ աշխարհում առաջին մարզակոշիկները (լուսանկարներ)