Cadillac-ը ներկայացրել է նոր CTS սեդանը (լուսանկարներ)
Ամերիկյան Cadillac մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 2017թ. նոր CTS սեդանը, որը թե՛ դիզայներական լուծումներով, թե՛ տեխնիկական բնութագրով շատ նման է CT6 մոդելին:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան համալրված է կատարելագործված CUE մուլտիմեդիական համակարգով, որը հասանելի է Apple CarPlay, Android Auto հավելվածների համար, ինչպես նաև ունի Wi-Fi:
Հայտնի է, որ նոր Cadillac CTS-ը վաճառքի կհանվի 272 ձիաուժ հզորությամբ, 2 լ աշխատանքային ծավալով, քառագլան և 340 ձիաուժ, 3.6 լ աշխատանքային ծավալով V6 շարժիչներով համալրված տարբերակներով:
Բացի այդ, կներկայացվի նաև Vsport մոդելը, որը կունենա 425 ձիաուժ հզորությամբ, 3.6 լ աշխատանքային ծավալով շարժիչ:














