BlackBerry-ն պատրաստվում է 3 նոր սմարթֆոն ներկայացնել մինչև տարեվերջ
Հանրահայտ BlackBerry ընկերությունը պատրաստվում է մինչև ընթացիկ տարվա վերջ Android օպերացիոն համակարգի հիմքով գործող 3 նոր սմարթֆոն ներկայացնել:
Ինչպես նշում է The Verge-ը, տեղեկությունը մասամբ հաստատել է նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Չենը:
Հայտնի է, որ BlackBerry-ի կողմից ներկայացվելիք նորույթները կստանան Neon, Argon և Mercury անվանումները:
Առաջինը ներկայացվելու է Neon մոդելը՝ հուլիս կամ օգոստոս ամիսներին: Argon-ը տեխնիկական բնութագրով ավելի կատարելագործված է լինելու Neon-ից. այն ներկայացվելու է օգոստոսին: Մինչդեռ վերջին՝ Mercury մոդելը ներկայացվելու է դեկտեմբերին կամ եկող տարվա սկզբին:










