Դարչինի օգտակար և բուժիչ կիրառություն 5 օրինակ

21:17 • 03.07.16

Դարչինը հիանալի համեմունք է, որը կարելի է ավելացնել ցանկացած ուտեստին, այդ թվում և խմորեղեններին և տաք ըմպելիքներին: Համեղ և բուրումնավետ համեմունք լինելուց բացի, դարչինը հարուստ է նաև օգտակար հատկություններով:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այս համեմունքի կիրառությունը ավանդական բժշկության մեջ շուրջ 2000 տարվա պատմություն ունի: Բուժական նպատակներով օգտագործվում է նաև դարչինի կեղևից, արմատներից ու տերևներից ստացված յուղերը:  

Ներկայացնում ենք դարչինի օգտակար կիրառման մի քանի տարբերակ:

 

1.     Դարչինը  օգնում է նվազեցնել ճանաչողական հետընթացը

2015-ին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դարչինի թուրմը կարող է կիրառվել որպես դեղամիջոց` ուղեղում որոշակի նյութերի հավաքման դեմ, որը հանգեցնում է հիշողության կորստի կամ Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը:

2.     Այն կարող է օգնել կարգավորել շաքարախտը

2012-ին իրականացված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ դարչինը նպաստել արյան մեջ շաքարի մակարդակը:  Օրական 120-360 մգ դարչինի օգտագործումը 3 ամսվա ընթացքում նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը:

3.     Այն նվազեցնում է արյան ճնշումը

Արյան բարձր ճնշումը վտանգավոր է և կարող է հանգեցնել սրտային հիվանդությունների առաջացմանը: Դարչինը կարգավորում է արյան ճնշումը ինչպես շաքարախտով հիվանդների, այնպես էլ առողջ մարդկանց մոտ:

4.     Այն հակամանրէածին հատկություն ունի

Դարչինը օրգանիզմը կարող է պաշտպանել օտար մանրէներից: Այն նման հատկություն ունի նաև ուտեստների պատրաստման ժամանակ կիրառելիս, և դարչին պարունակող ուտելիքները ավելի երկար կարելի է պահպանել:

5.     Այն հակաօքսիդանտ հատկություններ ունի

Դարչինը նաև հակաօքսիդանտի դեր կարող է կատարել` պայքարելով օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել այլ բջիջների հետ և խառնաշփոթ ստեղծել օրգանիզմում:

Սակայն պետք է ուշադիր լինել: Թեև դարչինը հարուստ է օգտակար հատկություններով, պետք է զգույշ լինել այն չչարաշահելու համար: Համեմունքը պարունակում է կումարիններ տեսակի քիմիական նյութ, որը կարող է թունավոր լինել մեծ չափաբաժիններով օգտագործելիս` վնասելով լյարդը:

Դարչինի օգտակար և բուժիչ կիրառություն 5 օրինակ