Facebook-ը հրապարակումները և հաղորդագրություններն այժմ թարգմանում է 44 լեզուներով
Facebook սոցցանցը հրապարակել է նոր թարմացում, որը ավտոմատ կերպով թարգմանում է բոլոր հրապարակումները և հաղորդագրությունները 44 լեզուներով, գրում է buro247.ru-ն:
Այժմ սոցկայքի ակտիվ օգտատերերի քանակը կազմում է ավելի քան 1 մլրդ մարդ ամբողջ աշխարհում, և նրանց կեսը չի տիրապետում անգլերենին: Լեզվական պատնեշը հաղթահարելուն պետք է օգնի նոր թարմացումը, որը թույլ կտա ավտոմատ կերպով թարգմանել բոլոր հաղորդագրությունները և հրապարակումները 44 լեզուներով:
Իհարկե, աշխատանքի նախնական փուլերում հնարավոր են խափանումներն և «թարգմանության բարդություններ», սակայն ամեն ինչ չէ, որ կատարյալ է՝ նույնիսկ Google-թարգմանիչը:










