Microsoft-ը նախազգուշացրել է անվճար Windows 10-ի ավարտվելու մասին
Windows 7-ի և Windows 8.1-ի օգտատերերը սկսել են ծանուցումներ ստանալ Windows 10-ի անվճար թարմացման հնարավորության առաջիկա դադարեցման մասին, հայտնում է The Verge-ը:
2016 թվականի հուլիսի 29-ից սկսած ընկերության օպերացիոն համակարգի նոր տարբերակի թարմացումը կարժենա արդեն 119 ամերիկյան դոլար:
Հաղորդվում է, որ օգտատերերը, ովքեր դեռևս թարմացում չեն արել, ստացել են ամբողջ էկրանով ծանուցումներ, որոնք առաջարկում են «թարմացնել հիմա», «հիշեցնել ավելի ուշ», «հիշեցնել ևս երեք անգամ» և «այլևս չհիշեցնել»:










