Միաբջիջները մանրադիտակի տակ Pac-Man են խաղացել (տեսանյութ)

15:34 • 04.07.16

Հարավ-արևելյան Նորվեգիայի Համալսարանական քոլեջի ու Միկրո և նանո համակարգերի Տեխնոլոգիական համալսարանի կենսաբանները ստեղծել են Pac-Man համակարգչային խաղի իրական տարբերակը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով համալսարանի կայքում տեղադրված հայտարարությանը։

 

 «Գնդիկ-բոքոնիկի» և ուրվականների փոխարեն եռաչափ լաբիրինթոսում տեղադրվել են միաբջիջ կենդանիներ՝ ինֆուզորիաներ, էվգլենաներ ու անվաորդեր։ Լաբիրինթոսը կազմված է փոքր ջրանցքներից, որոնցով էվգլենաներն ու ինֆուզորիաները փորձում են փախչել գիշատիչ անվաորդերից։

 

Հետազոտողների կարծիքով՝ նման միջավայրը լավագույն կերպով նմանակում է պայմանները, որոնցում ապրում են միաբջիջ կենդանիները։

 

Միաբջիջները մանրադիտակի տակ Pac-Man են խաղացել (տեսանյութ)