Sharp-ն Android-ով գործող ջրակայուն սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)

10:52 • 04.07.16

Ճապոնական Sharp տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նոր ջրակայուն սմարթֆոն, որը գործում է Android օպերացիոն համակարգի հիմքով և հանդիսանում է Sharp Aquos-ի մինի տարբերակը:



Ինչպես նշում է The Verge-ը, նորույթը ստացել է SH-M03 անվանումը: Այն իր չափերով համարյա նման է iPhone SE սմարթֆոնին:

 

Ինչ վերաբերում է հեռախոսի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 4.7 դյույմ ակյունագծով և 1080 պիքսել լուծաչափով IGZO էկրան: Սմարթֆոնը համալրված է 13 մեգապիքսելանոց տեսախցիկով, ինչպես նաև Snapdragon 808 պրոցեսորով, որը կիրառվել է նաև LG V10, Nexus 5X, BlackBerry Priv, Lumia 950 մոդելներում:


Սմարթֆոնը 436 դոլարով վաճառքի է հանվել Ճապոնիայում:                                         

 




Sharp-ն Android-ով գործող ջրակայուն սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)