Ներկայացվել է Aston Martin-ի և Red Bull-ի համատեղ հիպերքարը (լուսանկարներ)
Aston Martin ընկերությունը ներկայացրել է AM-RB 001 հիպերքարի նախատիպը, որը մշակել է Red Bull ընկերության հետ համատեղ:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` սահմանափակ քանակությամբ թողարկվելիք մեքենայի պրեմիերան կայացել է բրիտանական ավտոարտադրողի` անգլիական Հայդոն ավանում գտնվող գլխավոր գրասենյակում:
Aston Martin-ի ղեկավար Էնդի Փալմերի խոսքով` սերիական մեքենան արտաքինից առավելագույնս նման կլինի նախատիպին, թեև փոփոխություններ ևս կլինեն: Հիպերքարը ամբողջությամբ ածխածնից պատրաստված կառուցվածք կստանա, իսկ մեքենայի հզորության հարաբերությունը քաշի համեմատ կազմում է 1:1: Սրահում ուղևորի նստատեղը կտեղադրվի բացառապես վարորդի նստատեղի ետևում:
Նորագույն կուպեն համալրված կլինի V12 ատմոսֆերային շարժիչով և KERS համակարգով: Ներկայում նմանօրինակ շարժիչը, որի տարողությունը 7 լիտր է և որը 800 ձիաուժ հզորություն է զարգացնում, տեղադրված է Aston Martin Vulcan մրցարշավային մոդելում:
AM-RB 001 մոդելի արտադրությունը կսկվի 2017-ին, իսկ պատվիրատուներն իրենց մեքենաները կստանան 2018-ին:
















