Բրիտանացի թոշակառուն նախաճաշ պատրաստող ռոբոտ է ստեղծել (տեսանյութ)
Բրիտանացի թոշակառու և նախկին օդաչու Պիտեր Բրաունն ու նրա ընկերը՝ Մերվին Հաջեթը, մեխանիկական սարք են ստեղծել, որը կարող է տոստեր պատրաստել, հավկիթ, ինչպես նաև թեյ և սուրճ:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, տարածված տեսանյութում երևում է նախաճաշի պատրաստման «ավտոմատացված» գործընթացը:
Տեսանյութը մի քանի օրում Youtube-ում դիտվել է ավելի քան 130 հազար անգամ:
Բավական է միայն մեկ կոճակ սեղմել, որպեսզի Sunday Morning Breakfast Machine («Կիրակնօրյա նախաճաշ պատրաստող մեքենա») կոչվող սարքը մեկ բաժակ տաք թեյ, տոստ և խաշված հավկիթ պատրաստի:
Այս արտասովոր սարքի ստեղծման համար 3 ամիս է ծախսվել:










