Չինացիներն արևային մարտկոցներով գործող 4 մեքենա են ստեղծել (լուսանկարներ)

10:50 • 05.07.16

Չինական Hanergy Holding Group ընկերությունը Պեկինում կայացած միջոցառման շրջանակում ներկայացրել է 4 ինքնատիպ կոնցեպտ, որոնք գործում են արևային մարտկոցների հիմքով:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենաների սերիական արտադրությունը սկսվելու է 2020թ.:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ արևային մարտկոցները տեղադրված են մեքենաների տանիքին ու թափքին: Հայտնի է, որ էներգիան կուտակվում է լիթիում-իոնային մարտկոցներում, ինչի շնորհիվ մեքենան կարող է  հաղթահարել 80 կմ տարածություն:

 

Բացառապես արևային էներգիայով ամբողջական լիցքավորում հավաքելու համար պահանջվում է 6 ժամ: Բացի այդ, մեքենաները կարող են հավելյալ լիցքավորում ստանալ էլեկտրական լիցքավորման կայաններում: Այդ դեպքում փոխադրամիջոցները մի լիցքավորմամբ կարող են անցնել 350 կմ տարածություն:

 

Նշվում է, որ էկոլոգիապես մաքուր նորույթները ստացել են Hanergy Solar R, Solar A, Solar O և Hanergy անվանումները:

 

 

 

 

 

 

 

Չինացիներն արևային մարտկոցներով գործող 4 մեքենա են ստեղծել (լուսանկարներ)