ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերին ու նրա խոշոր արբանյակներին պատկերող տեսանյութը
Juno (Jupiter Polar Orbiter) ավտոմատ միջմոլորակային կայանը հունիսի 12-29-ն ընկած ժամանակահատվածում ստացել է Յուպիտերի ու նրա արբանյակների մի քանի լուսանկար, հաղորդում է Lenta.ru-ն։
Ստացված պատկերներից ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) կազմել է տեսանյութ, որում ցուցադրվում են Յուպիտերն ու նրա չորս խոշորագույն արբանյակները (Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո)։ Այդ արբանյակները 17-րդ դարում հայտնաբերել է իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյը։










