Հաքերները կոտրել են իսլամական Muslim Match ծանոթությունների կայքը
Հաքերները ազատ հասանելիությամբ տեղադրել են Muslim Match ծանոթությունների կայքի ավելի քան 150.000 օգտատերերի տվյալներ, հայտնում է BBC-ն:
Հաքերների տրամադրության տակ է հայտնվել ավելի քան 700.000 անձնական հաղորդագրություններ կայքից: Նրանցից մի մասում քննարկվում են նաև բազմակնության խնդիրները:
Հարձակումից հետո կայքում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ նրա ադմինիստրատորներն աշխատում են այն վերականգնելու և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Հասանելի են դարձել նաև օգտատերերի անունները և էլեկտրոնային հասցեները, Skype-ում նրանց հաշիվների անունները, ընտանեկան կարգավիճակը և կրոնական նախընտրությունները:
Նշվում է, որ կայքը նախատեսված է միայնակ, ամուսնալուծված, ամուրի մուսուլմանների համար, որոնք միավորվում են գաղափարներով կիսվելու և ամուսնության համար զուգընկեր գտնելու համար:
Օգտատերերի մեծ մասը, ում տվյալները գողացվել են, ապրում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Պակիստանում:
Սպասվում է, որ կայքը նորից կգործի մուսուլմանների համար սուրբ ամիս Ռամադանից հետո:










