Գիտնականները բացահայտել են 6000-ամյա դամբարանների աստղադիտական նշանակությունը (լուսանկարներ)
Նախապատմական դամբարանները հազարամյակներ առաջ կարող էին ավելին լինել, քան մահացած անձնանց հոգիների հանգստարան:
Tech Insider-ը ներկայացնում է բրիտանացի հետազոտող գիտնականների աշխատության արդյունքները, որոնց համաձայն` Պորտուգալիայի 6000-ամյա միջանցքով դամբարանները կարող էին ծառայել որպես առաջին աստղադիտակներ` առանց տեսապակու: Ըստ գիտնականների` նման կառույցում հնարավոր էր թունելային դիտման էֆեկտ ստանալ, ինչը կհեշտացներ աստղերի ուսումնասիրումը:
«Հիմնականն այստեղ դամբարանի անցուղին է` երկար միջանցքով, որը աստղադիտակի դեր է կատարել: Այն իրենից երկար խողովականման տարածք է ներկայացնում, որի միջով նայում ես երկնքին»,- մեկնաբանել է Ուելսի համալսարանի աստղագետ Ֆաբիո Սիլվան:
Գիտնականները կարծիք են հայտնում, որ նախամարդիկ դամբարանները կարող էին կիրառել նաև որպես օրացուցային միջոց, որն օգնել է նրանց անցում կատարել մի եղանակից մյուսի:













