Microsoft-ը ներկայացրել է Skype Meetings անվճար հավելվածը

15:54 • 06.07.16

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Skype տեսաձայնային հավելվածի անվճար տարբերակի թողարկման մասին, հայտնում է The Verge-ը` մանրամասնելով, որ այն նախատեսված է բիզնես հանդիպումների անցկացման համար:

 

Նորույթը կոչվում է Skype Meetings: Այն հնարավորություն է տալիս միաժամանակ տեսաձայնային կապ հաստատել 10 մարդու հետ և միասին քննարկել անհրաժեշտ հարցերը:

 

Ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Skype Meetings-ը նախատեսված է փոքր ընկերությունների համար, որոնք գրեթե ամեն օր գործնական հավաքներ ու ժողովներ են անցկացնում:

Microsoft-ը ներկայացրել է Skype Meetings անվճար հավելվածը