iPhone 8-ը կարող է ամբողջությամբ ապակեպատ լինել. Tech Insider

20:13 • 06.07.16

Apple-ի iPhone շարքի հաջորդ սերնդի սմարթֆոնը կարող է ամբողջությամբ ապակյա կորպուսով ներկայանալ:

Ինչպես գրում է Tech Insider-ը, այս մասին վկայում են ընկերությանը պատկանող երկու տարբեր արտոնագրերը: Դիզայներական առումով գեղեցիկ տեսքը, սակայն, կարող է շատ փխրուն լինել: Այդ է պատճառը, որ մինչ օրս պլանշետները, smart ժամացույցներն ու հեռուստացույցներն ամբողջությամբ ապակյա դիզայնով չեն նախագծվում:

Աղբյուրի հաղորդմամբ` 2007-ին առաջին iPhone-ի թողարկումից հետո մինչև 2014-ի ավարտն ամերիկացիներն ավելի քան 23.5 մլրդ դոլար են ծախսել կոտրված սմարթֆոնները փոխարինելու համար: Իսկ 2013-ին կատարված հետազոտությունը պարզել է, որ iPhone-ի 23-ի էկրանները ճաքած են:

 

 

 

iPhone 8-ը կարող է ամբողջությամբ ապակեպատ լինել. Tech Insider