«Ռեսո» ընկերության ժառանգորդուհի Իյա Սարկիսովայի շքեղ հարսանեկան ֆոտոշարքը (լուսանկարներ)

22:35 • 06.07.16

«Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության 56-ամյա ղեկավար Սերգեյ Սարկիսովը դստերն ամուսնացրել է շքեղ հարսանեկան տոնակատարությամբ: Իյա Սարկիսովայի և Միխայիլ Մախարաձեի պսակադրության համար 3 օրով փակվել էր Թբիլիսիի հյուրանոցներից մեկը:

Հարսանիքն անցկացվել է Թբիլիսիում, որտեղ ծնվել է Իյան: Տոնական հանդիսության ժամանակ պահպանվել են գլխավոր վրացական ավանդույթները: Հանդիսության ամենասկզբում հյուրերին զբաղեցրել է բրուտագործության վարպետը, իսկ մոտակայքում խոհարարը խինկալի է պատրաստել:  Հյուրերին վրացական գինի են հյուրասիրել, որը պատրաստվել է հենց հյուրանոցի գինեգործարանում:

Հարսանիքն ուղեկցվել է լայնամասշտաբ ծրագրված զվարճալի ներկայացումներով:  Նորապսակներին և նրանց ընկերներին ուրախացրել են հայտնի արտիստներ և շոու-բիզնեսի աստղեր: Նրանց հարսանիքին ելույթ են ունեցել Վախթանգ Կիկաբիձեն, Տամարա Գվերդցիտելին, Վալերի Սյուտկինը, Մարկ Տիշմանը և Ջիգանը:  

Հարսնացուն և փեսացուն հանդիսականներին զարմացրել են լեզգինկայով: Թեև հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ամիսներ առաջ, հարսանեկան ֆոտոալբոմը նոր է հայտնվել ԶԼՄ-ների տիրապետության տակ: Հարսանեկան տոնակատարության ուշագրավ ֆոտոշարքը ներկայացնում է Tatler.ru-ն: