«Աստղային պատերազմների» ռոբոտը Սան Ֆրանցիսկոյում ապահովում է Uber-ի ավտոկանգառի անվտանգությունը (լուսանկարներ)

23:55 • 06.07.16

Անհավանական է, թե ում է վարձել Uber  տաքսի ծառայությունը Սան Ֆրանցիսկոայի կայանատեղիում իր մեքենաների անվտանգությունն ապահովելու համար:

Ինչպես հայտնում է Tech Insider-ը, մեքենաների հսկողությունը վստահվել է 136 կգ կշռող ռոբոտին, որը տեսքով շատ նման է «Աստղային պատերազմներ» ֆիլմի ռոբոտ հերոսին: Անվտանգության աշխատակից-ռոբոտի ծառայությունն արժե 7 դոլար` մեկ ժամի դիմաց:

K5 անվանումն ստացած ռոբոտը, որը մշակվել է Սիլիկոնյան հարթավայրի Knightscope անվտանգության ստարտափի կողմից, տեսնում է 360 աստիճանի տեսադաշտով և դեմքերը ճանաչելու կարողություն ունի:

Բացի այդ, K5 ռոբոտը մեկ րոպեում 1500 պետհամարանիշ է սկանավորում և ավտոմատ կերպով տեղեկացնում պատկան մարմիններին, եթե պետհամարանիշը պատկանում է որոնվող մեքենայի:

Ռոբոտը կիրառում է լազերային ճառագայթներ և GPS համակարգեր տարածքում տեղաշարժվելու և վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև ճանապարհի արգելքները շրջանցելու համար: Նման տեխնոլոգիա կիրառվում է ինքնակառավարվող մեքենաներում:

 

«Աստղային պատերազմների» ռոբոտը Սան Ֆրանցիսկոյում ապահովում է Uber-ի ավտոկանգառի անվտանգությունը (լուսանկարներ)