Նոր մանրամասներ «Կայզեր» սուպերմարկետի մոտ դանակահարված 2 երիտասարդների առողջական վիճակի վերաբերյալ (տեսանյութ)

15:15 • 09.07.16

Հուլիսի 9-ի գիշերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դանակահարված վիճակում տեղափոխված 2 երիտասարդները՝ Նելսոն Ասատրյանն ու Գոռ Պետրոսյանը վիրահատություններից հետո վերակենդանացման բաժնից տեղափոխվել են բաժանմունքներ։

Նրանց առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ են ներկայացնում բժիշկները տեսանյութում։