ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը սխալմամբ վայրէջք է կատարել ռազմաբազայում

13:37 • 09.07.16

Ամերիկյան Մինեապոլիս քաղաքից թռչող և 130 ուղևոր տեղափոխող Delta ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը սխալմամբ վայրէջք է կատարել Հարավային Դակոտայում տեղակայված ռազմաբազայում, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի տարածած հայտարարությանը։

 

Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էլսուորթ կոչվող բազայում, այնինչ վայրէջքն ի սկզբանե պլանավորվում էր բազայից 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռապիդ Սիթի քաղաքի օդանավակայանում իրականացնել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո ուղևորներին ինքնաթիռից բաց չեն թողել ու խնդրել են գալարավարագույրերն իջեցնել, ինչից հետո զինվորականները շների միջոցով ստուգել են սրահը։

 

Հաղորդվում է, որ ավիաընկերությունն օդաչուների սխալի համար ուղևորներից ներողություն է խնդրել։