Զոքանչին կացնով սպանած նախկին փեսան «Կիսաբաց լուսամուտներում» էր իր ընտանեկան խնդիրը ներկայացրել հանրությանը
Երևանի Շենգավիթ համայնքում հուլիսի 8-իին նախկին զոքանչին կացնով սպանած, նախկին կնոջն ու նախկին աներոջը կացնով գլխուղեղային բաց վնասվածքներ հասցրած 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը այս տարվա մարտ ամսին մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրին ու երեխային տեսնելու հնարավորություն չունենալու իր խնդիրը բարձրաձայնել հանրության առաջ իր մոր հետ:
Հաղորդման ընթացքում Վլադիկ Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես և որտեղ է ծանոթացել կնոջ հետ ու իրենց ծնողները համաձայն չեն եղել ամուսնությանը, և որ չնայած երեխային տեսակցելու իր իրավունքի առթիվ դատարանի որոշմանը կինը թույլ չի տալիս տեսնել երեխային:
Երեկ Tert.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանի հարևանները նույնպես պատմել են, որ վիճաբանությունը նախկին ամուսինների միջև եղել է երեխայի պատճառով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Tert.am-ը տեղեկացրել է, որ կացնով վնասվածքներ ստացած Մարտիրոսյանի նախկին կինն ու աները հիվանդանոցում վիրահատվել են, նրանց վիճակը կայուն ծանր է:
Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալված է: Ստացվում է՝ նա տարիներով կորցրեց երեխային տեսակցելու հանարավորոթւյունը:










