Ռուս օդաչուները սիրիական լողափերից մեկում ավիաշոու են ցուցադրել (տեսանյութ)
Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խմբի կազմում ընդգրկված Ка-52 ռազմական ուղղաթիռի օդաչուները ողջունել են Լաթաքիայի լողափում հանգստացողներին` փոքր բարձրության վրա մի քանի մանևր իրականացնելով։
Օդաչուների գործողություններն արժանացել են հանգստացողների հավանությանը, հաղորդում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ տեսանյութը հրապարակել է Twitter-ի օգտատեր Իվան Սիդորենկոն։










