Չինաստանի արևելքում թայֆունը վնասել է մոտ 1000 տուն

05:49 • 10.07.16

«Նեպարտակ» թայֆունի պատճառով Չինաստանի արևելքում գտնվող Ֆուցզյան գավառում  ավերվել էր շուրջ 1000 տուն, հաղորդում է  «Սինհուան»: Հինգ մարդ անհետ կորել է:

Թայֆունը նաև դարձել է հինգ օդանավակայանների փակման և 400 չվերթների հետաձգման պատճառ: Բացի այդ չեն երթևեկում մոտ 5000 երթուղային տաքսիներ և 341 գերարագ գնացքներ: Մոտ 33 հազար ձկնորսական նավեր պաստան են գտել նավահանգիստներում:

Տարրերային աղետի ժամանակ դադարեցվել է օդային և ծովային հաղորդագրությունը:  Թայվանի հետ: