Հրդեհ է բռնկվել Ֆիննախի շենքի տանիքում (լուսանկարներ)

22:44 • 10.07.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների` այրվում է Ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով: 

Դեպքի  վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:


shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: