Մեծ Բրիտանիայի ամենատարեց կինը մահացել է 113 տարեկան հասակում

02:30 • 10.07.16

Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը՝ Գլեդիս Հուփերը շաբաթ մահացել է 114 տարեկան հասակում: Այդ մասին հենց նույն օրը տեղեկացրել է նրա որդին՝ Դերեք Հերմիսթոնը:

«Նա հեռացավ կյանքից, հենց նոր հանգչեց: 113 ու կես տարեկան: Մենք առավոտյան տեսանք նրան և կարծեցինք, որ ինքն իրեն քիչ, թե շատ ավելի լավ է զգում: Նա քնած էր: Մենք թողեցինք նրան ընդամենը մեկ ժամով, երբ զանգահարեցին ու ասացին, որ մահացել է»,- հաղորդել է 85-ամյա Հերմիսթոնը:

Հուփերը լույս աշխարհ է եկել 1903 թ-ի հունվարի 18-ին և մեծացել է Անգլիայի հարավում: Նա Լոնդոնում հանրահայտ դաշնակահարուհի է եղել:

Հունվարին՝ իր վերջին տարեդարձի օրը Հուփերը հայտարարել էր, որ իրեն մոտավորապես 75 տարեկան է զգում: