Ցլավազքի ժամանակ իսպանական Պամպլոնայում երեք մարդ է վիրավորվել

12:38 • 10.07.16

Առնվազն երեք մարդ վնասվածք է ստացել Իսպանիայի քաղաքում Սան-Ֆերմին ամենամյա տոնի շրջանակներում անցկացված ցլավազքի ժամանակ, հայտնում է Associated Press գործակալությունը: Վիրավորներից մեկը հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով:

Այս շաբաթ Պամպլոնեում արդեն չորս նման վազք է անցկացվել:

Կիրակի օրվա ցլավազքն անց է կացվել այն բանից հետո, երբ մեկ օր առաջ  ցլամարտի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ ցլամարտիկ է սպանվել:

Սան-Ֆերմին փառատոնը տևում է ինը օր: