Տավուշում հակառակորդի կրակոցից ՊՆ զինծառայող է վիրավորվել

19:15 • 10.07.16

Այսօր Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից 19-ամյա զինծառայող է վիրավորվել:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ վիրավորը զինծառայող Տիգրան Մկրտչյանն է: Նրան այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: 

Բժշկական կենտրոնից «Ազատության»-ը ասել են, որ զինծառայողին հիվանդանոց են տեղափոխել Բերդավանից՝ ժամը 17.00-ի սահմաններում: