ԱՄՆ-ի ավելի քան 2 հազար բնակիչ տարհանվել է ուժեղ անտառային հրդեհի պատճառով

11:23 • 10.07.16

Մոտ երկու հազար ամերիկացիներ ստիպված են եղել լքել իրենց տները ուժեղ անտառային հրդեհի պատճառով, որ բռնկվել է Լոս-Անջելեսի հյուսիսում, հայտնում է Los Angeles Times-ը:

Ինչպես հայտնել են տեղի հրշեջ ծառայությունում, հրդեհն առաջացել է կեսօրից քիչ անց և արագ տարածվել շրջակա տարածքում:

Ավելի քան 200 հրշեջ փորձում է կանգնեցնել հրդեհի հետագա տարածումը:


Ինչպես հայտնել է տեղի հեռուստատեսությունը, հրդեհն առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, սակայն հրշեջ ծառայությունում այդ տեղեկությունը չեն հաստատել:

Հրդեհի տարածմանը նպաստում է եղանակը՝ օդի ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը: