Փարիզում անկարգություններ են սկսվել Ֆրանսիա- Պորտուգալիա խաղից հետո

09:04 • 11.07.16

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղից հետո ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել երկրպագուների ցրման համար, ովքեր հավաքվել են Փարիզի գլխավոր պողոտայում` Ելիսեյան դաշտերում, հայտնում է РИА Новости-ն:



Պորտուգալիայի հավաքականի հաղթանակից հետո սկսված տոնակատարությունները վերաճել են իրավապահների հետ բախումների: Խուլիգանները սկսել են ապակե շշեր, պայթուցիկներ նետել, ինչին ի պատասխան ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ և ռետինե մահակներ են կիրառել:



Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Պորտուգալիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի թիմին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։