Տեխասում կալանավորները դուրս են վազել խցիկից` բանտապանի կյանքը փրկելու համար (տեսանյութ)

09:15 • 11.07.16

Տեխասի դատարաններից մեկում տեսախցիկները ֆիքսել են ուշագրավ միջադեպ. մի խումբ կալանավորներ դուրս են վազել խցիկից, որպեսզի փրկեն իրենց բանտապանի կյանքը, հայտնում է NBC News-ը:


Անվտանգության աշխատակիցը, ով հետևել է նախնական կալանքի տակ գտնվողների կարգուկանոնին, անսպասելիորեն սկսել է դադարել շնչել և կորցրել է գիտակցությունը: Կալանավորները բղավոցներով փորձել են կանչել նրա գործընկերներին: Երբ այդ տարբերակը չի օգնել, ձեռնաշղթաներով տղամարդիկ դուրս են վազել խցիկից և, օգտագործելով ոստիկանի ռադիոհեռախոսը, կրկին փորձել են օգնություն կանչել:

 

Աղմուկը և ռադիոձայնագրությունները գրավել են դատարանի աշխատակիցների ուշադրությունը, ովքեր էլ կանչել են բժիշկներին:



Դեպքի վայր ժամանած բժիշկները վերակենդանացրել են ոստիկանին, այժմ նա կազդուրվում է և պատրաստ է մոտ ժամանակում վերադառնալ ծառայության: