Թերեզա Մեյը նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ (լուսանկարներ, տեսանյութ)

23:32 • 13.07.16

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Թերեզա Մեյին նշանակել է վարչապետ, հաստատել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը: Պալատում հանդիպումը, որի ընթացքում թագուհին խնդրել է Մեյին ձևավորել նախարարների նոր կաբինետ, կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ թագուհին ընդունել է Դևիդ Քեմերոնի հրաժարականը: Քեմերոնը հայտարարել էր հեռանալու մասին, երբ հունիսի 23-ին կայացած հանրաքվեում բրիտանացիների մեծամասնությունն աջակցել էր ԵՄ-ից երկրի դուրս գալուն, գրում է РИА Новости-ն:

Քեմերոնի և նրա ընտանիքի` պալատից հեռանալու և Թերեզա և Ֆիլիպ Մեյերի ժամանման միջև անցել է ընդամենը 26 վայրկյան:

Վարչապետի նշանակման արարողությունը բավականին պարզ է. թագուհին հարցնում է թեկնածուին` համաձայն է արդյոք ձևավորել կառավարություն: Դրական պատասխանից հետո վարչապետը համարվում է նշանակված:

Պաշտոնում հաստատվելուց հետո Մեյը հայտարարել է, որ կշարունակի Քեմերոնի ուղղվածությունը` միավորել երկիրը և վերականգնել սոցիալական արդարությունը:

Բուքինգհեմյան պալատից Մեյը ժամանել է Դաունինգ-սթրիթ, որտեղ կկայանա նստավայրի բանալիների և միջուկային ճամպրուկի փոխանցումը:

Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի կանցլեր (ֆինանսների նախարար) Ջորջ Օսբորնը լքել է կառավարությունը, նրան այդ պաշտոնում փոխարինել է ԱԳՆ նախկին ղեկավար Ֆիլիպ Համոնդը:

 Mrs May was flanked by her husband Philip as she set out her vision for the country. She is expected to announce key Cabinet posts later 

Setting out her stall as a 'one nation' Tory , Mrs May said she was determined to listen 'not to the mighty' but to the members of society who were struggling and disadvantaged

As is traditional for new Prime Ministers, Mrs May was clapped in to Downing Street by staff and aides