Բրիջիտ Բարդոն շնորհակալություն է հայտնել Պետերբուրգի բնակիչներին ծովափոկերին փրկելու համար
Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի բնակիչներին ծովառյուծներին փրկելու համար:
«Կարծում եմ, որ շատ կարևոր է վայրի կենդանիների վերականգնողական կենտրոններ ստեղծել, որոնցից է օրինակ Պետերբուգի Ծովային կաթնասունների ուսումնասիրման և պահպանության կենտրոնը», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Բարդոն:
Դերասանուհու խոսքով` հիանալի է, որ մարդիկ փրկում են վայրի կենդանիներին, բուժում են նրանց և վերադարձնում են բնական միջավայր:
Դերասանուհին ընդգծել է, որ միշտ սիրել է կենդանիներին և կարծել է, որ կարող է օգնել նրանց: «Մի օր հասկացա, որ նրանք իմ կարիքն ավելի շատ ունեն, քան կինեմատոգրաֆը: Կենդանիների պաշտպանությամբ ես արդեն զբաղվում եմ 43 տարի», - ընդգծել է Բարդոն:










