«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին նոր մեղադրանք է ներկայացվել

20:32 • 08.08.16

«Օրենքով գող» Զախարիա Կալաշովի նկատմամբ, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, նոր քրեական գործ է հարուցվել` հանցավոր միություն կազմակերպելու համար, հայտնում է РИА Новости-ն` նրա փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնին հղումով:

«Ինձ հայտնի է, որ Կալաշովի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել, սակայն մեղադրանքներ դեռևս չեն ներկայացվել»,- ասել է պաշտպանը:

Նոր հոդվածի առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է:

Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը հուլիսի 13-ին Կալաշովի կալանքը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը Մոսկվայի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից խոշոր գումար կորզելու գործի առումով: