2-րդ հարկի պատուհանից ընկած Գյումու 61-ամյա բնակիչը կես ժամ անց հիվանդանոցում մահացել է
Երեկ առավոտյան Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացի, ով, գիտակցության չգալով, կես ժամ անց մահացել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:
«2-րդ հարկի պատուհանից ընկած 61-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, տրավմատիկ շոկ, երկու կողմերից թոքերի պատռվածք, աջ ազդրի փակ կոտրվածք, մարմնի տարբեր մասերի սալջարդ, վերքեր և քերծվածքներ, նախաբազուկների կտրված վերքեր: Ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ. տղամարդը մահացել է հիվանդանոց ընդունվելուց կես ժամ անց»,- ասաց Կիրակոսյանը:
Որոշ տեղեկություններով՝ դեպքից 2 օր առաջ քաղաքացին կտրել է երակները, սակայն այդ ժամանակ հաջողվել է կյանքը փրկել:










