Իտալիայում հետցնցումները վնասել են Ամատրիչե քաղաք տանող հիմնական ճանապարհը

19:49 • 26.08.16

Ուժգին հետցնցումները քանդել են գլխավոր ճանապարհը դեպի իտալական Ամատրիչե քաղաք, որը լրջորեն տուժել է մի քանի օր առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, փոխանցում է BBC-ն:

Ճանապարհը տրանսպորտային հիմնական ուղին էր, որից օգտվում էին փրկարարները և բժիշկները` աղետից տուժածներին օգնություն հասցնելու համար:

Ուրբաթ վաղ առավոտյան գրանցվել է հերթական հետցնցումը` 4.7 մագնիտուդով: Դրա հետևանքով ճանապարհը լրջորեն վնասվել է:

Տուժած շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն:

Վերջին տվյալների համաձայն` օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 268-ի, հիվանդանոցներում շարունակում է մնալ 387 տուժած: