«Սասնա ծռերին» սնունդ տարած Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ

13:11 • 26.08.16

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Սասնա ծռեր խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը:

Պաշտպանական կողմը հայտարարել էր, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացվել են և միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց, քանի որ Արթուրը նաև առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ:


«Հաց բերողի» պաշտպան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանը հիմնավորումներ, պարզաբանումներ չի ներկայացրել, Արթուր Սարգսյանը չէր ներկայացվել դատարան: