Վրացական արտադրության զրահապատ մեքենան փչացել է Եմենում մարտի ժամանակ (տեսանյութ)
Եմենի ապստամբ հուսիթները հրապարակել են մարտի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է փչանում վրացական արտադրության Didgori Medevac զրահապատ մեքենան, որը պատկանում էր Սաուդյան Արաբիայի բանակին, գրում է lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Նաջրան քաղաքի մոտակայքում սաուդցի զինվորականների դիրքի վրա ապստամբների հարձակման ժամանակ:
Փչանալուց հետո անշարժացած զրահապատ մեքենային մեծ արագությամբ բախվել է դրան հետևող մեկ այլ մեքենա: Հուսիթներն, արդյունքում, կարճատև մարտի ընթացքում կարողացել են ոչնչացնել երկու մեքենաներն էլ:
Didgori Medevac-ը զրահապատ բժշկական մեքենա է՝ նախատեսված մարտի դաշտից վիրավորների դուրսբերման համար: Այն ստեղծվել է 2015 թվականին՝ վրացական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի կողմից:










