ԻՊ-ի գրոհայինները հարձակում են գործել փախստականների ճամբարի վրա Իրաքում
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել փախստականների ճամբարի վրա Իրաքի հյուսիսում, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, ինչպես նաև երկու գրոհային է սպանվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով Քուրդիստանի Հայրենակցական միության մամլո կենտրոնի հաղորդագրությունը:
«ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են Էրբիլ նահանգի (Իրաքյան Քուրդիստան) Մահմուր քաղաքից արևելք գտնվող փախստականների ճամբարի վրա: Գրոհայիններից մեկը պայթեցրել է ինքն իրեն, մինչդեռ մյուսին սպանել են», -ասվում է հաղորդագրության մեջ:
Հարձակման ժամանակ սպանված անձանցից մեկը ճամբարի պահակներից է եղել` Ազգային պաշտպանության ուժերի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցության տեղի մասնաճյուղ) զինվորը:










