Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակը լուսավորել են Իտալիայի դրոշի գույներով

13:27 • 26.08.16

Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի գլխավոր շենքի կատարը լուսավորել են Իտալիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի, հայտնում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ այդ որոշումը կայացրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ ի հիշատակ աղետի ավելի քան 250 զոհերի:

 

«Իտալիայի ժողովուրդը քաջություն և տոկունություն է ցուցաբերել՝ այդ աղետին դիմակայելով: Նյույորքցիները մտածում և աղոթում են իտալացիների համար»,- ասել է Կուոմոն:

 

Նա նաև հայտարարել է, որ «Նյու Յորքը պատրաստ է Իտալիային օգնություն տրամադրել առաջիկա շաբաթներին և ամիսներին ճիշտ այնպես, ինչպես իտալացիներն են օգնել նյույորքցիներին, երբ դա անհրաժեշտ է եղել»:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ դրություն է սահմանել երկրաշարժից տուժած շրջաններում: