Թուրքիան պատրաստ է համագործակցել ԵԽ-ի հետ հեղաշրջման փորձի հետաքննության հարցում. Յագլանդ

10:24 • 26.08.16

Եվրոպայի խորհրդի փորձագետները մոտ ժամանակներս կհանդիպեն Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննությունը քննարկելու համար:

 

Թուրքիան պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ այդ հարցում, Welt-ի հետ հարցազրույցում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

 

«Անկարան մտադիր է համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում: Սակայն եվրոպացիները նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով Յագլանդի խոսքերը:

 

Նրա խոսքով՝ «Եվրոպայի խորհրդի փորձագետները մոտ ժամանակներս կհանդիպեն Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար, թե ինչպես կարելի է պահպանել հեղաշրջման փորձի համար մեղադրվողների իրավունքները»:

 

«Դա անհրաժեշտ է՝ համոզվելու համար, որ դատական գործընթացն ընթանում է եվրոպական չափանիշներին համապատասխան»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:

 

Օգոստոսի սկզբին Յագլանդն Անկարա կատարած այցի ընթացքում կոչ էր արել թուրքական իշխանություններին հեղաշրջման փորձի հետաքննության ժամանակ պահպանել օրենքները և հիմնվել անմեղության կանխավարկածի սկզբունքի վրա: