Բոլիվիայում հանքագործները ծեծելով փոխնախարարի են սպանել
Բոլիվիայի կառավարությունը հայտնել է, որ հանքագործներն առևանգել ու ծեծելով սպանել են փոխնախարարի, ով բողոքի ցույցերին հաջորդող շաբաթների ընթացքում փորձել է բանակցել նրանց հետ:
Ըստ դատախազության տվյալների` Բոլիվիայի ներքին գործերի փոխնախարար Ռուդոլֆո Իլյանեսը սպանվել է հինգշաբթի օրը Պանդուրո քաղաքում, որտեղ հանդիպել է օգոստոսի 10-ից գործադուլ անող ու ճանապարհներն արգելափակող հանքագործների հետ:
Ինչպես նշում է CNN-ը, ուրբաթ օրը սպանության գործով ձերբակալվել է 5 կասկածյալ. ևս 40 հանքագործ գտնվում են հետաքննության տակ:










