Ֆիլիպինների հարավային հատվածում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

05:19 • 27.08.16

Շաբաթ երեկոյան Ֆիլիպինյան արշիպելագի հարավային հատվածում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցունամիի վտանգի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել, իր կայքում հաղորդել է Հրաբուխների և սեյսմոլոգիայի ֆիլիպինյան ինստիտուտը:

Ըստ կազմակերպության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուրգոս քաղաքից 13կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է Ֆիլիպինյան ծովում՝ 38կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: