Հնդկաստանում միաժամանակ 2 երկրաշարժ է գրանցվել

22:01 • 27.08.16

Հնդկաստանի հյուսիսում` Խիմաչալ Փրադեշ նահանգում, 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Սեյսմոլոգիայի ազգային կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների կենտրոնները գտնվել են Կուլու հովտում` 10 կմ խորությամբ: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: