ԱՄՆ-ում դաժանաբար սպանվել է 10-ամյա աղջիկ. կասկածյալների մեջ է նաև նրա մայրը

16:22 • 27.08.16

 

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի բնակչուհի Վիկտորիա Մարտենսը սպանվել է իր 10-րդ տարեդարձի հաջորդ օրը: Սպանության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում` երեխայի մայրը:


Ինչպես նշում է CNN-ը, Ալբուկերկեի ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է Վիկտորիայի մորը` Միշել Մարտենսին, մոր ընկերոջը` Ֆաբիան Գոնսալեսին, և վերջինիս զարմուհի Ջեսիքա Քելլիին:


Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր ժամանելուն պես հայտնաբերել են աննշան վնասվածքներով երկու մեծահասակների, իսկ երրորդը փորձել է պատշգամբից ցատկելով փախուստի դիմել բնակարանից: Երբ ոստիկանությունը մտել է բնակարան, այն լցված է եղել ծխով, և աշխատակիցները լոգասենյակում գտել են այրվող վերմակի մեջ մասնակիորեն փաթաթված Վիկտորիա Մարտենսի մարմինը:


Կայքը գրում է, որ երեխան անոթազարկ չի ունեցել, նրա ձեռքերն ու համարյա ամբողջ ձախ ոտքը կտրված են եղել:

Վիկտորիայի մայրը` Միշել Մարտենսը, ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ երեխային հանգստացնելու նպատակով մեթամֆետամին են տվել, և ինքն ու իր ընկերը աղջկա ներկայությամբ սեռական հարաբերություններ են ունեցել:

Կինը նաև պատմել է, որ Գոնսալեսը խեղդամահ է արել իր դստերը: Տղամարդը հերքել է իր մասնակցությունը սպանությանը և ասել, որ մեղավորը Քելլին է, ում նա ներկայացրել է որպես իր զարմուհի: Գոնսալեսն ասել է, որ Քելլին դանակահարել ու մասնատել է երեխային:
 

Նշվում է, որ հանցագործության երեք կասկածյալները քրեական անցյալ ունեն: CNN-ը գրում է նաև, որ Միշել Մարտենսի ու Ջեսիքա Քելլեյի փաստաբանները չեն պատասխանել իրենց  զանգերին: