«Զվարթնոցում» օլիմպիական չեմպիոնների դիմավորումը՝ լուսանկարներով

09:05 • 27.08.16

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր գիշերը դիմավորեցին Հայաստան վերադարձող Ռիո 2016-ի հայ մեդալակիր մարզիկներին՝ ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին:

Օլիմպիական չեմպիոններին դիմավորեցին դափնեպսակներով, ծափահարություններով ու շքեղ հրավառությամբ: Օլիմպիականներին դիմավորելու էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: 

Օլիմպիական չեմպիոնների դիմավորումը Tert.am–ը ներկայացնում է լուսանկարներով։