Երևանյան շենքերից մեկի նկուղում հրթիռահրետանային արկ է հայտնաբերվել

11:57 • 27.08.16

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի շենքերից մեկի նկուղից արկ է գտել: 


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի նկուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ն հայտնաբերել է «ԲՄ-22» տիպի հրթիռահրետանային արկ, որը ՀՀ ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է զորամաս` վնասազերծելու նպատակով:

Կատարվում է հետաքննություն: