Մոսկվայի պահեստներից մեկում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է. նրանց մեծ մասը ղրղզներ են (տեսանյութ, լրացված)
14.23
Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող պահեստներից մեկում, բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մահացել է հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը։
Ռուսական life.ru-ն հայտնում է, որ զոհերի մեծ մասը ղրղզներ են, որոնցից շատերի 18 տարին դեռ չէր լրացել։
Դիտարկվում է հրդեհի բռնկման 2 վարկած՝ էլեկտրալարերի կարճ միացումն ու կրակի հետ անզգույշ վարվելը։
12.01
Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող պահեստներից մեկում, բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։
Ռուսական life.ru-ն հայտնում է, որ ենթադրվում է՝ բոլոր զոհերն ԱՊՀ քաղաքացիներ են եղել, որոնք աշխատում էին տպարանում: Աղբյուրը հայտնում է նաև, որ ամենայն հավանականությամբ նրանցից շատերն անչափահաս են եղել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում նաև հղի կին կա։ Կայքի փոխանցմամբ՝ տուժել է 4 մարդ, որոնք հոսպիտալացվել են։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ բոլոր 16 զոհերը գտնվել են արգելափակված շինությունում, և փրկարարները ստիպված են եղել քանդել պատը։
Հաղորդվում է, որ ներկա պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է: Դեպքի վայրում աշխատել է մոտ 110 հրշեջ-փրկարար և 30 միավոր տեխնիկա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










