Մենք չենք աջակցում անկախ քրդերին և անկախ քրդական նախաձեռնություններին. Քերին՝ Լավրովի հետ հանդիպմանը

11:30 • 27.08.16

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ավարտել են սիրիական հարցի քննարկմանը նվիրված հանդիպումը: Այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Թեմայի շրջանակում անդրադարձել է եղել նաև քրդական հարցին։


Լավրովը, մասնավորապես, ասել է. «Ես համոզված եմ, որ քրդերը պետք է շարունակեն սիրիական պետության մաս մնալ, խնդրի լուծման մաս լինել, այլ ոչ գործոն, որը կօգտագործվի Սիրիան պառակտելու համար, որովհետև դա շղթայական ռեակցիա կունենա ողջ տարածաշրջանում, իսկ դա ոչ մեկի շահերից չի բխում»։
 

Քերին էլ, իր հերթին, հայտարարել է, որ իրենք հանդես են գալիս միասնական Սիրիայի օգտին:


«Մենք միասնական Սիրիայի կողմնակից ենք: Մենք չենք աջակցում անկախ քրդերին և անկախ քրդական նախաձեռնություններին», - ասել է նա: 

 
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ իրենք «գիտակցում են թուրքական կողմի համար այդ հարցի զգայունությունը»։