Տալլինի օդանավակայանից 200 մարդ է տարհանվել՝ պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդագրությունից հետո

12:51 • 27.08.16

Տալլինի օդանավակայանից 200 մարդ է տարհանվել՝ շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդագրությունից հետո։ Այդ մասին հաղորդում է The Postimees թերթը: 
 


Դա կատարվել է այն բանից հետո, երբ գրանցման ժամանակ ուղևորներից մեկը հայտնել է օդանավակայանի շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին: 



Կատարված խուզարկումների ընթացքում չի հայտնաբերվել որևէ պայթուցիկ սարք, իսկ կեղծ հայտարարություն հնչեցրած ուղևորը ձերբակալվել է: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ: 

 

Հաղորդվում է, որ կատարվածի հետևանքով որևէ թռիչք չի հետաձգվել: